Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Մի գործակատար ժողովրդին վախեցնում է, թե պետականությունը կկորցնեք, թե մատաղ կլինի Հայաստանի հանրապետությունը

Մի գործակատար ժողովրդին վախեցնում է, թե պետականությունը կկորցնեք,  թե մատաղ կլինի Հայաստանի հանրապետությունը
26.07.2023 | 21:56

Ես դրա ասուլիսները չեմ դիտում։ Բայց կա մի հարց, որը այդպես էլ ոչ ոք լրագրողներից չտվեց։ Դա ՀԱՊԿ-ի հետ սկանդալներն էին, որոնք պլանավորած կերպով կատարվեցին, սկսած գլխավոր քարտուղարի հետկանչից, վերջացրած ՀԱՊԿ-ից ինչ-որ քաղաքական գնահատական կորզելու մեյմունությունից։

Նպատակը մեկն էր. Հայաստանը զրկել ՌԴ և ՀԱՊԿ-ի հետ դաշնակցային փոխօգնության պայմանագրերի կետերով նախատեսվող ռազմական օգնությունից` անդամ երկրի դեմ ագրեսիայի դեպքում։

Հիմա լիակատար անդաշնակից և խոցելի վիճակում հայտնված երկրի ժողովրդին մի գործակատար վախեցնում է, բա թե պետականությունը կկորցնեք,

բա թե մատաղ կլինի Հայաստանի հանրապետությունը։

Մի՛ հավատացեք Էրդողանի մտերիմին։

ՀԱՊԿ-ի և ՌԴ-ի հետ պայմանագրերը դեռ ուժի մեջ են և ագրեսիայի դեպքում ՀՀ ազգային ժողովը ժողովրդի ճնշման տակ կդիմի դաշնակիցներին։

Խիզախ եղեք հայ մարդիկ, վստահ եղեք, որ ազգային ժողովի բոլոր ձրիակերները րոպե առաջ կգան քվեարկության, որպեսզի նրանք դիմեն դաշնակից երկրներին և կառույցներին։

Հայաստանը մենակ չէ։

Այն ունի դաշնակիցներ, որոնք ՀՀ ազգային ժողովի կողմից խնդրանքի դեպքում գործի կդնեն Դաղստանում, Կասպյան ավազանում, Հայաստանում տեղակայված զորքերը և ավիացիան։

Խիզախ և քաջ եղեք, մենք մենակ չենք։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 2817

Մեկնաբանություններ